Մեր ընտրական օրենսգիրքը բոլոր քաղաքական ուժերին տալիս է բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ հետևելու և հավաստիանալու, որ ընտրական պրոցեսները պատշաճ են կազմակերպված․Արփինե Սարգսյան
Նախարարը կրկին հավաստիացնում է, որ ընտրություններն անցել են արդար և թափանցիկ։

«Ես նորից փաստում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Մեր ընտրական օրենսգիրքը բոլոր քաղաքական ուժերին տալիս է բոլոր հնարավոր գործիքակազմերը՝ հետևելու այդ ամբողջ գործընթացին և հավաստիանալու, որ ընտրական պրոցեսները պատշաճ են կազմակերպված։ Ընտրատեղամասերում քաղաքական ուժերն ունեն վստահված անձինք, ընտրատեղամասերում կան դիտորդներ, տեսահսկման համակարգերով ընտրական տեղամասերից ուղիղ հեռարձակումներ կան»։Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Արփինե Սարգսյանն ասել է, որ ընդդիմադիր ուժերն անվերջ խոսում են ընտրությունների ժամանակ իբր խախտումների մասին, այդ հայտարարությունները տարածվում են նաև սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից, իսկ երբ ՆԳՆ-ն այդ օգտատերերին խնդրում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, նրանք ասում են, որ պարզապես արտատպել են քաղաքական ուժերի հայտարարությունները, և փաստեր չունեն։
Նախարարն ասել է, որ իրենք շարունակելու են մոնիթորինգն ամբողջ ծավալով, եթե կլինեն հարցեր, որտեղ արձագանքի կարիք կլինի, անպայման կարձանգանքեն դրան։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։